Ринопластика | Фильм Доктора Цопе | Эстетическая Ринопластика | Пластика носа цены | Сколько стоит о
 

 Բարի լինի ձեր մուտքը մեր համացանցային էջ, որում լուսաբանված են պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության, հատկապես քթի պլաստիկ վիրահատման (ռինոպլաստիկայի) հարցեր: Այս բնագավառում իմ հետաքրքրությունը պայմանավորված է հայրիկիս, հետագայում ուսուցչիս եւ գործընկերոջս գործունեությամբ: Բժշկական գործունեության մեջ սկզբից ևեթ հաջողակ ,Վախթանգ Գալաքտիոնի Խուցիձե բժիշկը ՛՛ծոպես՛՛, նորությունների հանդեպ խիստ վերաբերմունքով տարբերվող խորհրդային ժամանակահատվածում , դեռեւս 1956 թվականին համարձակվում է երիտասարդ դերասանուհու համար քթի վիրահատություն անցկացնել: Էսթետիկ ռինոպլաստիկայի նորությունն եւ ՛՛ծոպեյի՛՛հանդգնությունը տեղի էր ունենում այն ժամանակ ռչ այնքան հայտնի, սահմանափակ վիրահատման մոտեցումների կիրառմամբ, քթի պլաստիկա՝ առանց մաշկի արտաքին կտրվածքի (էնդոպլազիկ ռինոպլաստիկա): Պարոն Վախթանգի այս փորձն ավարտվեց լիակատար հաղթանակով եւ հաճախորդի մեծ գոհունակությամբ ու շնորհակալությամբ:Այս ամենից հետո ռինոպլաստիկայի փակ մեթոդը նրա գործունեության հիմք հանդիսացավ:

  Նույն էջում դուք կարող եք գտնել քթի հետ կապված շատ հետագրքիր տեղեկություններ: Օրինակ՝ հայտնի մոսկվացի կինովավերագրողների Լ. Բաքրաձեի եւ Լ. Գոդեւիչի կողմից նկարահանված ՛՛Գեղեցկացեք՛՛ վավերագրական ֆիլմում: Հեռուստադիտողը տեղեկանում է երկու հաճախորդի իրական պատմությանը, նրանցից մեկը՝ մոսկվացի երիտասարդ դերասան, որն աչքի է ընկնում պատվախնդրությամբ (ամբիցիայով) , մյուսը՝ գյուղից եկած վրացի կին, ավելի համեստ: Ակնառու է երկու կնոջ կատարյալ վստահությունը բժիշկ ՛՛ծոպեյի՛՛ հանդեպ: Դեռևս 1984 թվականին նկարահանված այս ֆիլմը մինչև այսօր էլ արդիական է, որը հիմք է հանդիսանում այն պատճառների, որոնք մղում են դեմքի փոփոխման: Ֆիլմում նկարագրված է երկու հաճախորդի հոգեբանական վիճակը, ծանր ապրումները, որոնք լուսաբանում են հայտնի հոգեբանների, նկարահանողների, դերասանների մտածելակերպը ռինոպլաստիկայի մասին: Լավ,՛՛ծոպեական՛՛ հումորով լցված ֆիլմում անզեն աչքով տեսանելի, գրեթե աննշան, բայց էլի հարց է առաջանում. «Պե՞տք է ինձ արդյոք այլ քիթ»,- այս հարցն ինձ համար էլ արդիական է, քանի որ հաճախ եմ լսում իմ պրակտիկայում: ՛՛Գեղեցկացեք՛՛ - հուսով եմ այս ֆիլմը ձեզ կպատճառի մեծ հաճույք եւ կտա պլաստիկ վիրահատության բազմակողմանի խնդիրների մասին պիտանի եւ հետաքրքիր տեղեկություն:

Խուցիձե Զուրաբ

                                                                                  


    
 



 

Ռինոպլաստոկա (Քթի պլաստիկա)

  Էսթետիկ ռինոպլաստիկա- քթի ձեւի եւ չափի ուղղման վիրահատություն է, որի նպատակը հաճախորդի հոգեբանական հարմարավետություն ստեղծելն է:Այն պատկանում է պլաստիկ վիրաբուժության ամենաբարդ և ստեղծագործական վիրահատությունների շարքին, քանի որ քիթը մարդու դեմքի կենտրոնական մասում է գտնվում, նրա բարդ անատոմիական ձևը բնորոշում է դեմքի նկարագիրը եւ նրանում ընդգծված ոչ հաճելին պետք է կանոնավորի պլաստիկ վիրաբույժը, էսթետիկ- պերփեքցիոնարը, արհեստավարժը եւ մասնագիքիթըտական փորձով օժտվածը:

  Մեր պրակտիկայում անպայման օգտագործվում է քթի ընդհանուր դասավորության եւ նրա հետ քթի համաձեւ համակարգչային մոդելավորումը: Շատ դեպքերում հաճախորդին առաջարկում ենք նման լուսանկարներ քթի վիրահատությունից առաջ եւ հետո:

  Էսթետիկ ռինոպլաստիկայի բոլոր դեպքերում մեր նպատակն է ստանալ դեմքի ներդաշնակ դասավորություն, որպեսզի գեղեցիկ լինի քթի ձեւը, և կասկած չառաջացնի վիրահատութեան որակի մասին:

  Ռինոպլաստիկա- վիրահատման ծավալը

  Էսթետիկ ռինոպլաստիկան կարող է լինել մակերեսային (մասնակի ռինոպլաստիկա), որն ուղղված է քթի ձեւի (դիրքի, տեսքի) բնավորության էքսպրեսիայի ավելացման դիմագծերի անհատականության պահպանմանը: Արդյունքում դեմքն ստանում է նուրբ արտահայտչություն, առանց քթի նշանակալի ուրվագծերի փոփոխման:

  Էսթետիկ ռինոպլաստիկայի այլ դեպքերը պահանջում են քթի ձեւի եւ դիմագծերի նշանակալի փոփոխում (ամբողջական ռինոպլաստիկա): Կիսադեմի հետազոտումից հետո հնարավոր է, որ քիթն իր ձեւով լինի ուղիղ եւ երկար, կամ կոր, որը դուրս է գալիս դեմքի ընդհանուր սահմաններից: Նախնական փուլում (պրոեքցիայում)՛քթի լայն մեջքով, հաստ ծայրով կոր քիթ եւ այլն...դեմքի կառուցվածքում, քթի դերից բացի, կարող ենք տեսնել առանձնահատուկ անհամամասնություն, որը պահանջում է խնդրի վերլուծություն եւ լրացուցիչ չափերի ընդունում:

  Երբեմն քթի փոքր կորությունն այնքան նրբագեղ է դարձնում դեմքի արտահայտությունը, որ հարկ է լինում հաճախորդին տեղեկացնել ուրախալի լուրի առթիվ: Բայց չնայած դրան կորության հեռացնելը մնում է ամենատարածված վիրահատություններից մեկը:

  Քթի ծայրի պլաստիկան նպատակադրված է այնպիսի ձևափոխությունների ուղղմանը, որոնցից են հաստ ծայրը, անկյունային ծայրը, շատ ցցված կամ հակառակը՝ իջեցված ծայրով, ոչ սիմետրիկ քթանցքներով եւ քթըմպաններով, քթի ձեւի տարիքային փոփոխությամբ եւ այլն:

  Մասնակի ռինոպլաստիկա - քթի ձեւի փոփոխում, որը սահմանափակվում է միայն քթի որեւէ արտաքին մասի ձևփոխմամբ, որը ոչ մի կապ չունի քթի ոսկրային հյուսվածքի հետ (մակերեսային ռինոպլաստիկա):

  Ամբողջական ռինոպլաստիկա - սա քթի ձեւի փոփոխման այնպիսի վիրահատություն է, որը ընդգրկում է բոլոր հյուսվածքների (ոսկրային,կրճիկային, մկանային) եւ քթի արտաքին կառուցվածքի –երկարության փոքրացում, կորության ոչնչացում, քթի լայնէջքի նեղացում (ոստեոտոմիա)քթի ծայրի, քթըմպանների, քթանցքների պլաստիկա:

  Հետվնասվածքային ռինոպլաստիկա - անցկացվում է քթի վնասվածքի հետեւանքով առաջացած ձևափոխման ուղղման հետեւվանքով: Ձևափոխումը հնարավոր է ներկայացված լինի անջրպետի կորացմամբ, քթի խեցիների հիպերտրոպիայով, որի հետեւանքով դժվարանում է շնչելը: Այս վիրահատությունը նպատակահարմար է ոչ միայն կոսմետիկ միջամտությամբ, այլեւ ֆիզիոլոգիական ֆունկցիաների վերականգմամբ: Հետվնասվածքային ռինոպլաստիկան (ռինոսեպտո պլաստիկա) ներկայացնում է երկու վիրահատություն մեկ փուլով՝ քթի պլաստիկա եւ սեպտո պլաստիկա: Այստեղ արդեն օգտագործվում է ոչ միայն էսթետիկ ռենիպլաստիկայի, այլեւ քիթկոկորդային մեթոդներ: Հաճախակի է քթի խոռոչի՝ ի ծնե ձևափոխման հետեւանքով շնչառության դժվարացումը:

  Կրկնակի ռինոպլաստիկա(երկրորդական ռինոպլաստիկա), որի խնդիրն է առաջին անհաջող վիրահատության հետևանքով առաջացած ձևափոխման ուղղումը: Այս վիրահատությունը բարդ է նրանով, որ այն պահանջում է մասնագետի կողմից առաջին վիրահատության անցկացումից հետո առաջացած ձևափոխման վերացումը՝ քթի արդեն մսացած հյուսվածքների հիման վրա:

  Ռինոպլաստիկայի վիրահատության մոտեցումները

  Ռինոպլաստիկայի վիրահատության ձեւերը կրում են անհատական բնույթ, մեծ մասամբ վիրահատությունը կատարվում է փակ ձեւով՝ առանց մաշկի արտաքին կտրվածքի (էնդոնազալային ռինոպլաստիկա): Այլ դեպքերում օգտագործվում է բաց մեթոդ: Ցավազրկող մեթոդն ընտրվում է անհատական. ռինոպլաստիկան խորացված ձեւով անցկացվում է մասնավոր ցավազրկումով, մակերեսային անցկացման դեպքում դիմում ենք տեղական ցավազրկման՝ երկրային պոնտեցիայի հիման վրա:

  Մասնավոր նարկոզի դեպքում էսթետիկ ռինոպլաստիկայի միջին տեւողությունը 1 ժամ է ,վերականգնումը տեւում է միջինը 2 ժամ, նշված ժամկետը չի ընդգրկում անթեզեզիոլոգի կողմից անցկացրած գործունեությունը:

  Ռինոպլաստիկա- հնարավոր վտանգները

  Երկար տարիների փորձը եւ ժամանակակից մեթոդների օգտագործումը հնարավորություն է տալիս քթի բարդ անատոմիական ձեւի գոյության դեպքում նախապես տեսնել,գնահատել եւ նվազեգնել ոչ ցանկալի հետեւանքների առաջացման վտանգները, շատ դեպքերում հիմնովին ոչնչացնում ենք դրանց առաջացման վտանգները:

  Քթի վիրահատությունները կատարվում են փակ ձեւով, նվազ կտրվածքներով,ժամանակակից ցածրվնասվածքային մեթոդներով եւ տեխնոլոգիաների օգտագործմամբ, որը նպաստում է մսակալման եւ հետվիրահատական հետեւանքների վերականգնման արագ զարգացմանը:

  Հաջող ռինոպլաստիկան կախված է ոչ միայն պլաստիկ վիրաբուժության փորձից եւ էսթետիկ ճաշակից: Պարտադիր է, որ

  վիրահատությունից առաջ նախապատրաստման ժամանակահատվածում հաճախորդը լիակատար պահպանի բժշկի ցուցումները, որպեսզի ուռուցքը լինի հնարավորինս նվազ, անարյուն լինի անցկացված վիրահահատությունը եւ հետվիրահատական ժամանակաշրջանը ավելի քիչ լինի: Վիրահատությունից առաջ մեծ ուշադրություն է դարձվում օրգանիզմի վիճակին, օրգանիզմի սպիացման անհատական յուրահատկություններին, ալերգիկ ռեակցիաների զարգացման վտանգին, ֆունկցիոնալ հետքերի հետևանքների կասկածի դեպքում անց է կացվում հաճախորդի վիրահատական նախապատրաստում: Այս չափերը ուղղված են վիրահատման ընթացքի եւ հետագայում վերականգնման ժամանակահատվածի տեւողության նվազեցմանը:

  Քթի խոռոչի ամբողջական եւ քթով շնչելու անջրպետի որակի ստուգման նպատակով, ինչպես նաեւ քթի խոռոչի արքիտեքտոնիկայի վրա էսթետիկ ռինոպլաստիկայի բացասական գործունեության կասեցման նպատակով, հնարավոր է լինի լրացուցիչ համակարգչային հկ- հետքի անցկացման կարեւորությունը:

  Վաղ երիտասարդ տարիքում ռինոպլաստիկա անցկացվում է չափահաս հասակում՛ աղջիկների համար 16-17 տարեկան, տղաների համար 17-18 տարեկան:

  Հիմնականում ռինոպլաստիկա անցկացվում է 17 տարեկան հասակում : Մեր պրակտիկայից ելնելով,առաջին հայացքից պարզ է դառնում առաջացած խնդիրը, բայց որոշ դեպքերում, լիակատար եւ ճիշտ ըմբռնելու համար, հաճախորդին անհրաժեշտ է որոշակի ժամանակ եւ կրկնողական խորհրդատվություն:

  Մեր պրակտիկայում ռինոպլաստիկայի 30%-ը անց է կացվում 40 տարեկանից բարձր հասակում եւ քթի վիրահատման որոշումը մեծ մասամբ կախված է հաճախորդի առողջական ընդհանուր վիճակից: Ռինոպլաստիկա հաճախ անց է կացվում մեկ փուլով, այլ պլաստիկ վիրահատումների հետ՝ դեմքի եւ մարմնի վրա դեմքի մաշկի լիփտինգ, բլեփառոպլաստիկա, շուրթի, ծնոտի պլաստիկա, կրծքի չափի մեծացում եւ լափտինգ, լիպոսաքցիա եւ այլն:

  Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն

  Պլաստիկ վիրաբույժը մեծ ուշադրություն է դարձնում խորհրդատվության եկած այցելուի ընդհանուր զննմանը, հատկապես որոշում է քթի անատոմիական կազմվածքը եւ դեմքի տվյալների համաձայն վերլուծում է ռինոպլաստիկայի միջամտությունը:

  Վիրահատում անցկացնելու մասին որոշումից հետո մասնագետը զննում է քթի խոռոչը, ստուգում քթով շնչելու անջրպետի աստիճանը, ի նկատի է ունենում ռինոպլաստիկայի հնարավոր բացասական ազդեցությունը քթի խոռոչի արքիտեքտոնիկայի վրա, քթով շնչառության վրա, որն էլ հնարավոր է պահանջի լրացուցիչ համակարգչային կտ-հետք:

  Կրկնողական ռինոպլաստիկայի (երկրորդական ռինոպլաստիկայի) դեպքում ցանկալի է այցելուն ներկայացնի նախավիրահատական լուսանկարներ հետագա վիրաբուժական զննման ճիշտ ձևով աշխատելու համար:

  Պետք է հիշենք, որ քթի վտանգի դեպքում (օրինակ, քթի մեջքի նոր ճեղքվածք ) հարկավոր է ժամանակին, առաջին իսկ օրերում, այցելուն դիմի բարձրորակ մասնագետի, որպեսզի սկզբից հեռացնի հետագայում մեծ ծավալի վիրաբուժական զննման անհրաժեշտությունը, շնչառության թուլացումը, ոչ ցանկալի քթի դեֆորմացիան: Ճիշտ ժամանակին դիմումի դեպքում բուժումն անց է կացվում ամբուլատորային պայմաններում եւ մեծամասամբ սահմանափակվում է քթի մեջքի տեղափոխման շրջակայքի ուղղմամբ, առանձ վիրաբուժական կտրվածք անցկացնելու:

  Ռինոպլաստիկայի հետագա վերականգնման ընթացքը

  Սովորաբար հետվիրահատման ժամանակահատվածը անցնում է առանց ցավի: Քթի պլաստիկայից հետո քթի վրա 7-10 օրով դնում էն գիպսակապ, որն այդ ժամանակահատվածում մի քանի անգամ փոխվում է: Ըստ բարդության աստիճանի քթի վիրահատումից հետո օգտագործվում է քթի 2 տամպոն, որոնք սովորաբար խոչընդոտում են քթով շնչելուն ու հաճախորդի համար ստեղծում են որոշակի անհարմարության զգացում, սակայն տամպոնի խողովակը մինչ լավանալը շնչելու հնարավորություն է տալիս:

  Առաջին ուռուցքները եւ կապտուկները հետզհետե անհետանում են վիրահատումից հետո 7-14 օրվա ընթացքում, իսկ գործնականում օտար աչքի համար անտեսանելի մաշկի տակ խտացած ավելցուկները (քթի հետվիրահատման վերականգնողական ժամանակաընթացքը) վերջնականապես անհետանում է 1 տարի 5 ամսում: Սկզբնական ժամանակաշրջանում հաճախորդը պետք է կատարի բոլոր ժամանակավոր, թեկուզ աննշան հրահանգները եւ պլաստիկ վիրաբույժի կողմից նշանակված անհատական ցուցումները: Հաճախորդը գնում է զնննման վիրահատումից 3,6 ամիս անց եւ 1 տարուց հետո:

  Էսթետիկ ռինոպլաստիկա եւ տարբեր միասնական վիրահատություններ

  Իմ պրակտիկայում , այլ պլաստիկ վիրահատությունների մեջ առաջնային կարևորություն եմ տալիս էսթետիկ ռինոպլաստիկային: Քթի կոկորդի բաժնում աշխատանքի փորձը հնարավորություն է տալիս քթի պլաստիկայի հետ մեկտեղ անցկացնել քթի շնչառության , քթի խոռոչի բնական արքիտեքտոնիկայի վերականգնողական վիրահատություն: Հաճախ այդպիսի վիրահատման(ռինոպլաստիկայի) անհրաժեշտության պատճառ է դառնում ոչ միայն վտանգավոր դեֆորմացիան ,այլ նաև բնածինը:

  Վիրաբուժական միասնական զննումի գնահատումից հետո էսթետիկ ռինոպլաստիկան հաճախ կատարվում է դեմքի տարբեր պլաստիկ վիրահատումների համակցմամբ:

  Սեպտոպլաստիկա (քթի խոռոչի ուղղում, հաճախ խեցիի փոքրացում )

  Ծնոտի պլաստիկա (ծնոտի չափի մեծացում,փոքրացում)

  Շուրթի պլաստիկա (վերին եւ ներքին շուրթի ուղղում)

  Բլեֆառոպլաստիկա (վերին եւ ներքին կոպերի պլաստիկա)

  Դեմքի մաշկի լիփտինգ (ճակատի, դեմքի, վզի մաշկի լիփտինգ)

  Լիփտինգ (դեմքի եւ մաշկի տարբեր մասերի ճարպով լցում)

  Օտոպլաստիկա (ականջի պլաստիկա )

  Լիպոսաքցիա (դեմքի եւ մաշկի տարբեր մասերի ճարպով պոմպում)

  Մամոպլաստիկա (կրծքավանդակի պլաստիկա,լիփտինգ,մեծացում ,իմպլանտիտ)

  Աբդոմինոպլաստիկա (փորի պլաստիկա)

  Խուցիձե Զուրաբ

 

 

|   Րինոլաստի   |   Վախթանակ Խուծիձե բժիշկ Ծոփե    |    Զուրաբ Խուցիձե   |   Կոնտակտ   |